Այսօր: Ուրբաթ, 15 Նոյեմբերի 2019թ.
Արջուտի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 18
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱՐՋՈՒՏ ՀԱՄԱՅՆՔ
 
Համայնքի ղեկավարի որոշումներ N 53-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Արջուտ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Արջուտ համայնք
ՀՀ Լոռիի մարզ, գ. Արջուտ, 093 19 91 34, arjut.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 սեպտեմբերի 2019 թվականի N 53-Ա

ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով Լիլիթ Մարտինի Վարդանյանի լիազորված անձ Բավական Հովհաննեսի Մուրադյանի դիմումը, անշարժ գույքի նկատմամբ սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման թիվ 1980080 վկայականը, << Արսեն Իսահակյան Ռուդիկի>>  ԱՁ-ի կողմից տրված հողամասի և շինության հատակագիծը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի մասերով, ՏԻՄ մասին ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության 2005թ, դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 29-րդ կետի ա ենթակետով՝ ղեկավարվելով ՀՀ կառավարության 18,05,2006թ, թիվ 912-Ն օրենքի 8-22 հոդվածներով,  հիմք  ընդունելով ՀՀ  կադաստրի  կոմիտեի  գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին  Կ-18092019-06-0058 որոշումը՝

   Որոշում եմ՝

1,Արջուտ համայնքում գտնվող և Լիլիթ Մարտինի Վարդանյանին սեփականության իրավունքով պատկանող 0,08620 հա տնամերձ հողամասի վրա կառուցված, այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը չխախտող, առանց քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումների իրականացված, քաղաքացիների կյանքին ու առողջությանը վտանգ չսպառնացող, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում չգտնվող, անվտանգության գոտիներում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք չառաջացնող, 2014թ, կառուցված 13,51 քմ բնակելի տան նկուղի /13,51x550=7430դ / , 49,12 քմ բնակելի տան /49.12 x 550 =27016դ /, 2,96 քմ աստիչճանահարթակի  /2.96 x550 =1628դ /, 0,7 քմ և 1,5 քմ պարիսպների  /0.7 x 330 =230դ ,  1.5 x 330 = 500դ / նկատմամբ օրենքի ուժով ճանաչել Լիլիթ Մարտինի Վարդանյանի /ծնվ, 1981թ/ սեփականության իրավունքը և օրինականացման համար գանձել 36800 /երեսունվեց  հազար ութ հարյուր / ՀՀ դրամ գումար:

2,Սահմանաված վճարները  30-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:

3,Անշարժ գույքին տրամադրել փոստային հասցե՝ 1-ին փողոց, 10 նրբանցք, թիվ 2:

4,Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի Լոռու մարզային ստորաբաժանումում:

5,ՈՒժը կորղցրած ճանաչել Արջուտ համայնքի ղեկավարի 2019 թվականի հուլիսի 15-ի թիվ 34-Ա որոշումը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐԴԱՆ ՄԿՐՏՉՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՋՈՒՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner