Այսօր: Երկուշաբթի, 16 Սեպտեմբերի 2019թ.
Արջուտի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 11
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱՐՋՈՒՏ ՀԱՄԱՅՆՔ
 
Համայնքի ղեկավարի որոշումներ N 44-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Արջուտ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Արջուտ համայնք
ՀՀ Լոռիի մարզ, գ. Արջուտ, 093 19 91 34, arjut.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 օգոստոսի 2019 թվականի N 44-Ա

ՍԵՓԱԿԱՆՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

  Հիմք ընդունելով Արայիկ Պետրոսյանի դիմումը, անշարժ գույքի նկատմամբ սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման թիվ 0119360 վկայականը, <<ԻՆԷՔՍ>> ՍՊԸ-ի կողմից տրված հողամասի և շինության հատակագիծը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի մասերով, ՏԻՄ մասին ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության 2005թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 29-րդ կետի ա ենթակետով՝ ղեկավարվելով ՀՀ կառավարության 18,05,2006թվականի թիվ 912-Ն օրենքի 8-22 հոդվածներով՝

Որոշում եմ՝

1,Արջուտ համայնքում գտնվող և Արայիկ Պետորսյանին սեփականության իրավունքով պատկանող 0,18 հա հողամասի վրա կառուցված, այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը չխախտող, առանց քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումների իրականացված, քաղաքացիների կյանքին ու առողջությանը վտանգ չսպառնացող, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում չգտնվող, անվտանգության գոտիներում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք չառաջացնող, 1999 թվականին կառուցված 16,08 քմ ցանկապատի /16,08 x330դ=5310 դրամ/ նկատմամբ օրենքի ուժով ճանաչել Արայաիկ Պետրոսյանի /ծնվ, 1967թ/ սեփականության իրավունքը և օրինականացման համար գանձել 5310 /հինգ հազար երեք հարյուր տաս/ ՀՀ դրամ գումար:

2,Սահմանված վճարները 30-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:

3,Անշարժ գույքին տրամադրել փոստային հասցե՝ 15 փողոց, թիվ 2:

4,Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի Լոռու մարզային ստորաբաժանումում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐԴԱՆ ՄԿՐՏՉՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՋՈՒՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner