Այսօր: Երկուշաբթի, 16 Սեպտեմբերի 2019թ.
Արջուտի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 22
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱՐՋՈՒՏ ՀԱՄԱՅՆՔ
 
Համայնքի ղեկավարի որոշումներ N 37-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Արջուտ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Արջուտ համայնք
ՀՀ Լոռիի մարզ, գ. Արջուտ, 093 19 91 34, arjut.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 հուլիսի 2019 թվականի N 37-Ա

ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱՐՋՈՒՏ ՀԱՄԱՅՆՔԻ 06-019-0035-0007 ԾԱԾԿԱԳՐԻ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ՑԱՆԿԱՊԱՏԻ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    Հիմք  ընդունելով  Լեռնիկ Սարիբեկյանի դիմումը,  <Արսեն Իսրայելյան Ռուդիկի> ԱՁ -ի կողմից կազմված հատակագիծը, ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին> Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ կետի 4-րդ հոդվածով, իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին ՀՀ օրենքի 1-ին և 3-րդ հոդվածներով, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ և 64-րդ հոդվածներով, Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցրած հողամասերի իրավական կարգավիճակի մասին ՀՀ ՀՕ 510-Ն օրենքի 7 հոդվածի 1 կետով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ՝

   Որոշում եմ՝

1,Վերականգնել և օրենքի ուժով ճանաչել 06-019-0035-0007 ծածկագրի տակ գտնվող 0,2771 հա տնամերձ հողամասի և հողամասում այլ անձանց իրավունքներ և օրենքով պահանջվող շահերը չխախտող, առանց քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներ իրականացրած և հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք չառաջացնող 1995թվականին կառուցված 37,62 քմ մակերեսով ցանկապատի նկատմամբ Լեռնիկ Սարիբեկյանի  սեփականության իրավունքը:

2,Անշարժ գույքը  չի գտնվում ՀՀ  ՀՕ 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, չի հակասում քաղաքաշինական նորմերին  և չի առաջացնում սերվիտուտ:

3,Հողամասի սահմանները որոշվում են որակավորման վկայական ստացած անձի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հողամասի հատակագծով:

4,Անշարժ գույքին տրամադրել Արջուտ համայնք, 15 փողոց, թիվ 15 փոստային հասցե:

5,Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Լոռու տարածքային ստորաբաժանումում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐԴԱՆ ՄԿՐՏՉՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՋՈՒՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner